Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները երեկ գողություն կատարելու կասկածանքով Երևանի Կենդանաբանական այգուց բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտավազդ Ս.-ին: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ նա մայիսի 31-ին, ժամը 12.30-ին, զուգարանի թուղթ վաճառելու պատրվակով մտել է 1980 թ. ծնված Լուսինե Գ.-ին պատկանող բնակարան և գողացել 2 ձայնագրիչ և 1 ականջակալ` պատճառելով 110.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:





