AM
22 Հուլիս 2004 - 17:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԻՐ ՄՈՏ ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹԻ-2005 ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

Հայաստանի թենիսի ֆեդերացիան (ՀԹՖ) հանդես Է եկել 2005 թվականի Դեւիսի գավաթի 3-րդ խմբի եվրոաֆրիկյան ընտրական մրցաշարը Երեւանում անցկացնելու առաջարկությամբ: Այդ մասին տեղեկացրել են ՀԹՖ-ում: Նշենք, որ հենց այդ խմբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականը, որը ըստ Ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Ծատուրյանի, ունի իրական հնարավորություն անցնել 2-րդ խումբ: