«Ժողովուրդ» թերթը գրոււմ է, որ ըստ լավատեղյակ աղբյուրների` Սերժ Սարգսյանը չի կարողանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում հարմար թեկնածու գտնել: Բանն այն է, որ սոցիալական ծանր այս վիճակում բոլորը հրաժարվում են այդ պաշտոնը ստանձնելուց `վախենալով, որ պատասխանատվությունը կընկնի իրենց ուսերին:
«Անգամ ՕԵԿ-ը, որի համար, թվում էր, այս պաշտոնն ամենացանկալին պետք է լինի, քանի որ մեծ հեռանկարներ է բացում պոպուլիզմի համար, հրաժարվել է այս պորտֆելից` ասելով, թե պատրաստ է զբաղեցնել բոլոր պաշտոնները, բացի այդ մեկից: ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, սակայն հակառակն էր պնդում. «Այնքան պրոֆեսիոնալներ կան, որոնք ոչ միայն ուզում են, այլև կարող են աշխատել այդ պաշտոնում»: Թերթը հիշեցնում է, որ ՕԵԿ-ը ցանկանում է և ամենայն հավանականությամբ կտիրանա ՀՀ քաղաքաշինության նախարարի պորտֆելին, որտեղ մտադիր է նշանակել կաթի փոշու գողության մեջ մեղադրվող Հովհաննես Մարգրայանին»,–գրում է թերթը։





