Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում այսօր տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննություն, որին մասնակցելու համար հայտագրվել էր 11.795 դիմորդ:
Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ, այդ նպատակով Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել է 40 քննական կենտրոն, որոնցից 14-ը՝ Երևանում, 18-ը՝ ՀՀ մարզերում, իսկ 8-ը՝ ԼՂՀ-ում:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխաններն արդեն տեղադրված են կրթության և գիտության նախարարության կայքում:





