AM
29 Հուլիս 2004 - 14:16 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ

Վրաստանի էներգահամակարգը մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքի, ինչը նրան թույլ կտա միանալու Հայաստանի եւ Իրանի միջեւ կատարվող էներգափոխանակությանը: Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի` այս շաբաթ Թբիլիսիում կայացած նիստում: Նրա խոսքերով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ նախագծի իրականացման ընթացքում ամառային տարեշրջանում էլեկտրաէներգիայի ավելցուկը Վրաստանից Հայաստանի էներգահամակարգի միջոցով կարտահանվի Իրան: Ձմեռային տարեշրջանում հայկական էներգահամակարգի միջոցով Իրանից էլեկտրաէներգիա կառաքվի Վրաստան: