AM
7 Հունիս 2012 - 10:48 AMT

59–ամյա Հովհաննեսը դանակահարել է 49–ամյա Կամոյին

Հունիսի 6-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ աչքի բարդ թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Հովհաննես Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ առաջին մասում կռիվ է արել: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ ազդրի մեկ երրորդականի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1963 թ. ծնված Կամո Ղ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 տան մոտ, վիճաբանության ժամանակ, իր գործընկեր Հովհաննես Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ: Նշել է նաև, որ ինքը ձեռքով հարվածներ է հասցրել Հովհաննես Ն.-ին:

Կատարվում է հետաքննություն: