AM
31 Հուլիս 2004 - 13:54 AMT

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը կտրականապես հերքել Է տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությունները` երկրի կառավարությունում մոտակա կադրային վերաբաշխման եւ Երեւանի քաղաքապետի հնարավոր պաշտոնանկության մասին: Ինչպես «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը, նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: