HSBC բանկ Հայաստանի գլխավոր գրասենյակում այսօր տեղի ունեցավ «Առևտրի ֆինանսավորման ծառայությունների 2012 թվականի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխությունը։
Լավագույն հաճախորդ` նորարական առևտրի մրցանակը տրվեց «Մանանա Գրեյն ընկերությանը»։
Լավագույն հաճախորդ` նորեկ հաճախորդ մրցանակը ստացավ «ԵԴՍՊՈ» ընկերությունը։
Լավագույն հաճախորդ `միջազգայի առևտրի մրցանակը տրվեց «Արայ» ընկերությանը` ԱՊՀ–ում և Մերձավոր Արևելքում գործունեություն ծավալելու համար։
Լավագույն հաճախորդ` գործադիր տնօրենի մրցանակը տրվեց HSBC–ի տեղական բանկի հետ երկար ժամանակ աշխատած «Բորնի Վուդ» ընկերությանը։
Գլխավոր մրցանակը` թենիսի «Վիմբելդոնի» մրցաշարի և թռիչքի տոմսեր հանձնվեցին «Կարկոմ» ավտոընկերությանը։
Բանկի տարվա լավագույն աշխատակից է ճանաչվել Կամո Մարգարյանը` առևտրի ֆինանսավորման ծառայությունների գործիքները լավագույնը կիրառելու և հաճախորդներին օգնելու հարցում ակտիվություն դրսևորելու համար։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ։





