AM
16 Հունիս 2012 - 06:27 AMT

«Հրապարակ» .Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ընդգրկվելու ՀԱԿ-ի մշտական հանձնաժողովներից հրաժարված տեղերում

«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ նախագահականում աշխույժ ելումուտ էր. «Նախարարացուները կանչվում էին Սերժ Սարգսյանի մոտ` վերջապես տեղեկանալու, որ նախարար են, ինստրուկտաժ ստանալու առաջին հերթին «մաքուր» աշխատելու մասին։ Կեսօրին, «պապկան թևի տակ», Սերժ Սարգսյանի մոտ է մտել նաև Հովիկ Աբրահամյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների և «այլ» հարակից հարցերով։ Բանն այն է, որ ՀԱԿ–ի հանձնաժողովների տեղակալի պաշտոնից հրաժարվելու արդյունքում վականտ տեղ է առաջացել, և անհրաժեշտ էր այն ևս քվոտավորել։ Ովքեր կդառնան հանձնաժողովի տեղակալներ` պարզ կդառան առաջիկա շաբաթվա ընթացքում. ֆրակցիաները դեռ թեկնածուների անուններ չեն տալիս»,–գրում է օրաթերթը։