AM
16 Հունիս 2012 - 07:05 AMT

«Չորրորդ իշխանություն». Կարեն Կարապետյանին հազար տարի ձեռնտու չէր քաղաքապետ աշխատելը

Թերթի տեղեկությունների համաձայն օրերս իրար են հանդիպել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու պատգամավոր Կարապետյանը` Տաշիրի Կարենը: «Իսկ նրանց հանդիպումից հետո երկու Կարապետյանների շրջանակներում խոսվում է այն մասին, որ նախկին բարձրաստիճան չինովնիկները զրուցել են Հայաստան-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների, ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակի, ինչպես նաև կադրային նշանակումների շուրջ:

Ասում են, դրայվոտ Կարապետյանն իր վաղեմի ընկերոջ մոտ անկեղծացել է, որ իրեն իրականում հազար տարի քաղաքապետ աշխատելը ձեռնտու չէր, քանի որ նա հիմա ավելի լավ գործի է գնացել, ինչին շատերը կնախանձեն, իսկ Տաշիրի Կարենն էլ իր հերթին սրտի եղածն է ասել: Նա նշել է, որ իր համար վարչապետական հավակնություններն այլևս անցյալ էտապում են, քանի որ, ըստ նրա, «Լավ ժամանակներն անցյալում են»,-գրում է թերթը:

Թերթի փոխանցմամբ, ի լրումն այդ խոսակցության, նախկին քաղաքապետն ասել է, որ «ՀՀ-ում ամեն ինչ կարող ես նախաձեռնել և իրականացնել, բայց լուրջ պաշտոն զբաղեցնել, այն էլ` երկար ժամանակով, մի քիչ բարդ հարց է»: