AM
18 Հունիս 2012 - 06:21 AMT

Բնապահպանության նախարարության կողմից հունիսի 11-15-ը կատարվել է 890.0հազ.դր-ի վարչական տուգանք

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.06-15.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 890.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 403.5հզ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հաղորդում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, կենդանական աշխարհի պահպանության ոլորտում ՀՀ ոստիկանության իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 4 դեպքի, ինչի համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 403.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտում Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի ՏԲ կողմից արձանագրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության 1 դեպք, որի համար պաշտոնական անձին նշանակվել է 100.0հազ.դր. վարչական տուգանք և տրվել շինարարական աշխատանքների դադարեցման որոշում:

Ընդհանուր առմամբ, ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 961.5հազ. դր. գումար: