AM
17 Սեպտեմբեր 2004 - 15:02 AMT

ԱՄՆ-Ն ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՊԱՐԻՏԵՏԸ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն քվեարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին 2005 թվականին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման հավասարության վերականգնման օգտին: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարում, յուրաքանչյուր երկրին մոտ 9 մլն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրելու մասին օրինագիծը ոչ միայն խափանում է Ադրբեջանին ավելի մեծ ծավալով ռազմական օգնության տրամադրումը, այլեւ գրեթե 6 մլն դոլարով գերազանցում է յուրաքանչյուր երկրին տրամադրելու ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պահանջները: Արտաքին գործառնությունների ենթակոմիտեի նախագահ սենատոր Միթչ Մաքքոնելը ընդգծելով Հայաստանի ուժեղ աջակցությունը ԱՄՆ Սենատում` սենատորը նշել է, որ Լեռնային Ղարաբաղին այսուհետեւ էլ կտրամադրիվի մարդասիրական եւ բարեգործական օգնություն: Այդպիսով, հատկացումների կոմիտեի որոշմամբ Երեւանին եւ Բաքվին կտրամադրվի 8 մլն-ական դոլար` որպես ռազմական օգնություն եւ 750 հազարական դոլար` ռազմական կրթության եւ վարժանքների անցկացման նպատակով: Նշենք, որ այնուհետեւ օրինագիծը կներկայացվի ԱՄՆ Սենատի քվեարկությանը: