Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը գոհ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում նախագահները սահմանել են հետագա բանակցությունների ուղղությունը եւ քննարկման ենթակա հարցերի շրջանակը: Նա ընդգծել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության դիրքերից:





