AM
19 Հունիս 2012 - 06:13 AMT

«Հրապարակ». Բժշկական համալսարանի ապագա ռեկտորի թեկնածուների թվում է նախագահի խնամին

«Հրապարակ»-ը գրում է, որ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Ըստ շրջանառվող լուրերի` թեկնածուների թվում է բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: Ինչպես նաև «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Երևանի ավագանու անդամ, դոկտոր-պրոֆեսոր Արա Մինասյանը: Սակայն վերջինս, ըստ լավատեղյակների, առանձնապես ոգևորված չէ այդ հեռանկարից և մի նեղ միջավայրում ասել է` իմ ինչի՞ն է պետք դա, մեծ հաստատություն եմ ղեկավարում, հետո էլ անպայման շահարկելու են: Թերթը հիշեցնում է, որ նա Սերժ Սարգսյանի խնամին է: