Կոնգրեսական Ադամ Սմիթը, որը ներկայացնում է Վաշինգտոնի նահանգը, միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը: Այդպիսով, խմբի անդամների թիվը հասել է 140-ի: Նշենք, որ Ա.Սմիթը դարձել այդ նահանգի օրենսդրական մարմնի երկրորդ ներկայացուցիչը խմբում:





