AM
20 Սեպտեմբեր 2004 - 14:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի կունենան Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Աբդուլլա Գյուլի բանակցություններրը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, Վ.Օսկանյանը Նյու Յորքում կլինի սեպտեմբերի 26-29-ը` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 59-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն , ավելի վաղ նախատեսվող Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը Վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակներում հետաձգվել է` կապված այն բանի հետ, որ նախարարները Նյու Յորքում կգտնվեն տարբեր ժամկետներում: