AM
20 Սեպտեմբեր 2004 - 18:25 AMT

ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վալերի Լոշչինինը շաբաթ օրը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Ինչպես «Ռեգնում» գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունում, զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանի իրադրության շուրջ: Մասնավորապես, նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ առնչությամբ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության զարգացմանը եւ հակամարտությունների խաղաղ քաղաքական լուծմանը: