AM
20 Հունիս 2012 - 14:23 AMT

«Չենք լռելու»-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին Անիի ավերակների պահպանման հարցով

«Չենք լռելու»-ի YouTube-ի ալիքում վաղը տեղի կունենա նախաձեռնության կողմից պատրաստված «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն և ռուսերեն լեզուներով: Ինչպես տեղեկացնում են «Չենք լռելու»-ի հաղորդագրությունում` ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:

Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների քար լռության պայմաններում:

Նախաձեռնության անդամները նկարահանած կադրերը կից գրության հետ միասին այսօր ուղարկել են ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման ուղղությամբ: