AM
21 Հունիս 2012 - 06:13 AMT

«Առավոտ».Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու մեկ տարվա իրավունք են տվել

«Առավոտ»-ը գրում է, որ Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու իրավունքը երեկ տվել են: Նրան մեկ տարվա կացության ժամանակավոր կարգավիճակ է տրվել: Սա լավ նվեր է Հացպանյանների համար, որոնց մոտ երեկ ընտանեկան տոն էր` դստեր ծննդյան տարեդարձն էր:

Թերթը նշում է, որ ուրախալի է նաև այն, որ Սարգիս Հացպանյանին տրամադրվել է նաև ելքի իրավունք, և այժմ նա կարող է կատարել իր ցանկությունը՝ այցի գնալ հոր գերեզմանին` Գերմանիա: Թերթը հիշեցնում է, որ Սարգիս Հացպանյանի հայրը մահացավ, երբ նա բանտում էր: