AM
24 Սեպտեմբեր 2004 - 19:47 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀՊԱՆԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԱՌՆՎԱԶՆ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ը

Հայաստանի հեռահաղորդակցային մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության գործունեությունը կարգավորող լիցենզիայում փոփոխություններ մտցնելը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 12-ը: Այս մասին «Մեդիամաքս» գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ բանակցություններն «ԱրմենՏելի» եւ կառավարության միջեւ շարունակվում են: Նշենք, որ ակնկալվում էր, որ այս տարվա հունիսի 30-ին ուժի մեջ կմտնի լիցենզիայի նոր խմբագրումը, որը կզրկի «ԱրմենՏելին» մենաշնորհատերի կարգավիճակից եւ հայկական շուկան կբացի բջջային կապի նոր օպերատորների համար: Սակայն հունիսի 27-ին հայտարարվեց, որ «ԱրմենՏելի» հետ բանակցություններ սկսելու կապակցությամբ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում մինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 28-ը փոփոխություններ չմտցնել լիցենզիայում: