Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Էմոմալի Ռահմոնովը նախօրեին Դուշանբեյում քննարկել են երկոկղմ համագործակցության հարցեր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Տաջիկստանի նախագահի մամլո քարտուղարին, հանդիպման ընթացքում հայտարարվել է պայմանագրաիրավական հիմքի կատարելագործման աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին: «Տաջիկստանը պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում, խրախուսել գործարար, գիտական եւ մշակութային կապերը»,- ասել է Է.Ռախմոնովը: Ռ.Քոչարյանն իր հերթին նշել է, որ Տաջիկստանի նախագահի Երեւան կատարած այցից հետո կայացել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը եւ գործարար համաժողով: «Դա լավ միտում է, որը պետք է արդյունք տա»,-նշել է Է.Ռախմոնովը: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը Դուշանբե է այցելել Չինաստան մեկնելու ճանապարհին, որտեղ նա պետական այցով կլինի սեպտեմբերի 26-30-ը:





