Թերթը գրում է, որ երեկ առողջապահության ոլորտի աշխատողների տոնն էր, որը նշվեց Օպերայի դահլիճում: Համերգից հետո թերթի թղթակիցը փորձեց ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքն իմանալ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի առթիվ: «Նրանք հրաժարվեցին տոնական օրով փչացնել իրենց տրամադրությունը: Ավելի ուշ մեզ հետ հեռախոսազրույցում առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ափսոսանք հայտնեց ու ասաց. «Մենք արձագանքել ենք միջադեպին, նախարարի կողմից հրավիրվել է կոնսոլիում: Խնդիրը մեր գործընկերներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելն է, այլ ոչ հանցագործին պատժելը»,-գրում է թերթը:





