«Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականի հունիսի 11-ից հաճախորդներին առաջարկում է առավել մատչելի սակագներով Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր: Այսուհետ, հաճախորդները Visa Classic և MasterCard Standard քարտերը կարող են ձեռք բերել 4000 ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, իսկ Visa, MasterCard Gold ևBusiness քարտերը` 10.000 ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, նախկին 15,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման և 40,000 ՀՀ դրամ չնվազող մնացորդիփոխարեն: Իջեցվել են նաև Visa Electron և Cirrus Maestro միջազգային պլաստիկ քարտերի սակագները` դրանց համար սահմանելով 2500 դրամ չնվազող մնացորդ և տարեկան սպասարկում: Բացի սակագների փոփոխություններից, Բանկը 2012 թվականին պլաստիկ քարտերի հետ կապված հաճախորդներին է առաջարկելու մի շարք նորություններ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականին մի շարք անակնկալներ է նախատեսել իր հաճախորդների համար: Քարտային շուկայում մենք կատարել ենք մարքեթինգային վերլուծություն և հաշվի առնելով բնակչության նախասիրությունները` մենք առաջիկայում կառաջարկենք մի շարք նոր քարտային պրոդուկտներ: Արդեն /սույն թվականի մայիսի 21-ից /շուկա ենքհանել Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ նոր «Հոգատար» ArCa Classic քարտերը, որոնք քարտապանին հնարավորություն են տալիսստանալ 5% զեղչ «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցում, ինչպես նաև` դառնալ Սթար ակումբի անդամ և ստանալ հավելյալ 10% կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների և օգտվել մի շարք այլ առավելություններից: Բացի այս, նախատեսվում է քարտային ուրիշ նոր պրոդուկտների ներմուծում, որոնց մասին բնակչությանը կտեղեկացնենք առաջիկայում»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:





