Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Ս.Միրոնովը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի հետ: Ռուսական պատվիրակությունը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ պսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Բացի այդ, նախատեսվում է պատվիրակության այցը Հայաստանում տեղակայված ՌԴ 123-րդ մոտոհրաձգային գունդ` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հոկտեմբերի 2-ին Ա.Բաղդասարյանը եւ Ս.Միրոնովը կբացեն տարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական կենտրոնը:





