Հայ պատգամավորների մասնակցությունը ընթացիկ տարվա նոյեմբերին Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) «Ռոուզ-Ռոտ» սեմինարին, կախված է կազմակերպիչներից, այսինքն` ՆԱՏՕ-ի ԽՎ քարտուղարությունից: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Ադրբեջանական հասարակությունը բավականին հստակ արտահայտեց իր դիրքորոշումը Հայաստանի ներկայացուցիչների կողմից Ադրբեջան այցելելու նկատմամբ, գտնում է Ա.Ազիմովը: Նրա կարծիքով, Ադրբեջանի խորհրդարանը պետք է իր կարծիքը հայտնի այդ հարցի առնչությամբ:





