Նախօրեին Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մշակույթի նախարարների սեմինարը` Եվրախորհրդի «Stage» նախագծի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, բացելով սեմինարը` ՌԴ մշակույթի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարար Ալեքսանդր Սոկոլովը նշել է, որ «Եվրախորհրդի «Stage» նախագիծն ուղղված է անդրկովկասյան երեք երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին, որոնք միանգամայն յուրահատուկ կոլորիտ են հաղորդում եվրոպական մշակույթի հարուստ ներկապնակին»:





