AM
2 Հոկտեմբեր 2004 - 15:56 AMT

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶՄԱՄԱԿԱՐԴԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնությունների խորհուրդը կնպաստի հայ-ռուսական բազմամակարդակ համագործակցության զարգացմանը, որն ուղղակիորեն կախված է Հարավային Կովկասի կայունությունից, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ այսօր հանդիպման ժամանակ հայտարարել է Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ կպաշտպանի հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, որը կբավարարի հակամարտության երկու կողմերին եւ խնդրի լուծման երաշխիք կհանդիսանա: Տարածաշրջանային հակամարտությունների լուծումը կհամախմբի երկրներին ընդհանուր սպառնալիքի` ահաբեկչության դեմ, նշել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը: