Նախօրեին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի նորանշանակ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Հյուսիս-ատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երեւան կատարելիք այցի հետ կապված մանրամասներ, Հայաստանի եւ Դաշինքի միջեւ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանի ներքին զարգացումներին, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման գործընթացներին առնչվող հարցեր:





