AM
28 Հունիս 2012 - 05:56 AMT

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի սանիկը պահանջում է բացատրել` ինչու է Ծառուկյանը իր երթուղիներին զուգահեռ բարեգործական երթուղի բացել

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը` Պալաչը, թերթի տեղեկություններով, օրերս դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի և տրանսպորտի նախարարությանը` պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 և 275 համարի երթուղայինների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել:

Հարությունյանը նշել է, որ նույն հաջողությամբ ԲՀԿ առաջնորդը կարող էր բարեգործական երթուղի աշխատեցնել նաև Աբովյան-Երևան 267 համարի երթուղով որը պատկանում է իր փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, 261-ի երթուղով, որը աշխատեցնում է ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը (այստեղ մասնաբաժին ունի նաև կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը), և 0 համարի երթուղով, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին:

«Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել Արթուր Հարությունյանից, սակայն նա ասել է, թե ինքը տեղյակ չէ. «Դիմեք կառավարությանը»: