Հասարակածային Գվինեայի դատական ատյաններից ստացված տեղեկության համաձայն, հոկտեմբերի 18-ին Մալաբոյում վերսկսվելու է այդ երկրում պետական հեղաշրջման գործով մեղադրյալների դատավարությունը: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշենք, որ 19 մեղադրյալների թվում են նաեւ վեց հայ օդաչուներ: Այդ առումով Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը պատրաստվում է Մալաբո մեկնել հոկտեմբերի 15-ին` ներկա լինելու դատավարությանը:





