Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Չարլզ Ուիլյամ Մեյնսին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, նախագահը գոհունակություն է հայտնել «Եվրասիա» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալի եւ արդյունավետության առթիվ: Զրույցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը հայտնել է, որ Հայաստանում դրամաշնորհային տասնամյա ծրագիրը ընդգրկել է կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Խոսելով Հիմնադրամի հետագա ձեռնարկների մասին, նրանք նշել են, որ շարունակելու են աշխատել երեք հիմնական ուղղություններով` տեղական ինքնակառավարման մարմինների հզորացում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում` շեշտը տեղափոխելով դեպի մարզեր, համայնքներում կայուն կառույցների ստեղծում:





