Հայաստանը չի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԽՎ) իրավական եւ քաղաքական հարցերով կոմիտեի 24-րդ նիստին, որը կկայանա Բաքվում հոկտեմբերի 13-14: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Թրենդ» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել են Ադրբեջանի Միլի մեջլիսի մամուլի ծառայությունում: Նշենք, որ նիստին կմասնակցեն ՍՏՀ 11 անդամ-երկրներից 9-ի խորհրդարանականները եւ կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանն եւ կայունությանն առնչվող հարցեր:





