Հոկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Թբիլիսի եռօրյա պաշտոնական այցով: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանն է հաղորդել նախագահի մամլո քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին այցելել է Հայաստան ընթացիկ տարվա մարտի 12-13-ը:





