Շտապօգնության ծառայությունից տեղեկացրել են, որ թունավորման նախանշաններով նախօրեին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Արաբկիր 51 փողոցի թիվ 9 շենքի 9-րդ բնակարանի բնակչուհի` 1979 թ. ծնված Սյուզի Գևորգյանը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, բժիշկները տուժածի առողջական վիճակը միջին ծանրության են գնահատել:
Նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում դեղորայքային թունավորման նշաններով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Կոմիտասի 7/2 շենքի 72-րդ բնակարանի բնակչուհի` 2 տարեկան Յանա Ղազարյանը:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը ծանր, կայուն է:





