Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը, սահմանադրական բարեփոխումներին, սահմանադրական իրավունքին ու ՍԴ լիազորություններին առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են նաեւ Սահմանադրական դատարանի դերը ազգային արդարադատության համակարգում:





