AM
15 Հոկտեմբեր 2004 - 17:03 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

Այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի ուղղությամբ, անցկացվել է հերթական պլանային մոնիտորինգը: Դիտարկման անցկացմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ Պիտեր Կիին (Մեծ Բրիտանիա): Նշենք, որ միջոցառման ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել: