«Ժողովուրդ» թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է` խորհրդարանում խաթարվել են աշխատանքները: Բանն այն է, որ հատկապես նորընտիր պատգամավորներն ԱԺ-ում իրենց աշխատասենյակների վերանորոգման ու կահավորման ակտիվ գործընթաց են ծավալել: Արդյունքում` շինարարական աղմուկը պարզապես խանգարում է ԱԺ աշխատակազմի, նաև ԱԺ-ում գտնվող հատուկենտ պատգամավորների աշխատանքին: Ավելին, «Ժողովուրդը» տեղեկացավ, որ երեկ` օրվա առաջին կեսին, խափանվել էր ԱԺ ինտերնետ կապը: Ըստ թերթի, հավանական է, որ դա ևս ԱԺ-ում սկսված լայնածավալ վերանորոգումների հետևանք է:





