AM
4 Հուլիս 2012 - 06:27 AMT

«Ժողովուրդ». Վայոց ձորում ամուսինը ծեծելով սպանել է կնոջը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում 50-ամյա Յուրիկ Բաբայանը ծեծելով սպանել է կնոջը` Անահիտին: Նրանց որդիներից Անդրանիկ Բաբայանն այս տարվա հունվարին իրեն կախել էր: Գյուղացրների համոզմամբ` ամուսինների վեճի պատճառը եղել է որդու ինքնասպանությունը: Այդ դեպքից հետո ամուսինն անընդհատ կնոջն է մեղադրել որդու ինքնասպանության համար: Թերթի հետ զրույցում նրանք ասացին, որ Յուրիկը զուսպ մարդ է եղել, բայց չէր հաշտվում տղայի մահվան հետ: ՀՀ ոստիկանության հասարակայնւոթյան հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Յուրիկ Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ: