Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն նախօրեին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպանը այլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշենք, որ զրույցի ընթացքում Մամեդյարովը հույս Է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՊՀ դերը գնալով կմեծանա, տեղեկացնում է Բաքվի մամուլը:





