AM
25 Հոկտեմբեր 2004 - 17:34 AMT

ԳԱՐՆԱՆԸ ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2005 թվականի գարնանը Տաջիկստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից պետությունների բազմակողմ զորավարժություններ: Այդ մասին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է այսօր Եվրասիական տնտեսական ընկերակցության հետ համագործակցության մասին արձանագրության ստորագրումից հետո: Պլանավորվող միջոցառումները նախատեսվում է անցկացնել նույն այն սխեմայով, որով դրանք այս տարի անցկացվել են Ղրղզստանում, ասել է նա: Ն.Բորդյուժան հիշեցրել է, որ այդ զորավարժություններն անցկացվել են ՀԱՊԿ-ի զինուժերի բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ: Նշենք, որ ՀԱՊԿ անդամներ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: