AM
10 Հուլիս 2012 - 07:34 AMT

Լոռիում շանթահարվել է 1 ձի 23 կով. վնասվել են նաև հացահատիկի և մշակաբույսերի ցանքատարածքներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ Լոռու մարզի Ուրասար գյուղից տեղեկություն է ստացվել, որ նախօրեին 16.45-ից մինչև 17.20-ի սահմաններում տեղացած անձրևի և կարկտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներ` մոտ 40 հա մակերեսով, շանթահարվել ու սատկել է ձի: Նույն օրը Լոռու մարզի Ագարակ գյուղում ժամը 14.30-ի սահմաններում տեղացած անձրևի և կարկտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:

Վնասի չափը ճշտվում է: Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Շանթահարումից նախօրեին Ստեփանավանի մոտակայքում՝ «Բագեր» կոչվող հանդամասում, սատկել է նաև 23 կով: