Արտակարգ իրավիճակների նախարարությունուն երեկ `հուլիսի 9-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի 23ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1937 թ. ծնված Ասյա Գրիգորյանի դին։





