AM
28 Հոկտեմբեր 2004 - 14:18 AMT

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը նոյեմբերի 4-ին կայցելի Ադրբեջան: Բաքվում նա բանակցություններ կվարի երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Նշենք, որ հանդիպումներում կարծարծվեն նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի` Հարավային Կովկասի իրադրությանը նվիրված սեմինարի նախապատրաստման հետ կապված հարցերը, որը ծրագրվում է անցկացնել նոյեմբերի վերջին: