AM
2 Նոյեմբեր 2004 - 19:23 AMT

ԲԱՔՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

Հայ-ղարաբաղյան զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս Ադրբեջանի տարածքների «օկուպացումը»` Ղարաբաղում եւ նրա շուրջ համառ մարտերի արդյունք է: Այս մասին գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` «Վրեմյա նովոստեյ» թերթում հրապարակված հոդվածում: «Ռազմական գործողությունների սանձազերծման, հետեւաբար, նաեւ օկուպացիայի ծավալման համար պատասխանատվությունն ընկնում է նաեւ Ադրբեջանի ղեկավարության վրա», նշում է նա: Բացի այդ, Վ.Կազիմիրովը նշում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում իրավիճակի մասին հարցի քննարկման նախաձեռնությունը Բաքվի դիվանագիտության կողմից եւս մեկ փորձ է` շեղելու միջազգային հանրության ուշադրությունն այդ հակամարտության պատճառներից: