ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը վերընտրվել են Կոնգրեսում: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդման համաձայն` Հայաստանին աջակցող խմբի 142 անդամներից վերընտրվել է 138 կոնգրեսական: Բացի այդ, ԱՄՆ Սենատում վերընտրվել են Կոմիտեի աջակցությունը վայելող բոլոր 10 սենատորները: Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Կոմիտեի աջակցությունը վայելող կոնգրեսականների եւ սենատորների ճնշող մեծամասնությունը վերընտրվել է Կոնգրեսում եւ Սենատում:Նշենք, որ Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանն այսօր շնորհավորել է Ջորջ Բուշին` ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:





