AM
4 Նոյեմբեր 2004 - 18:05 AMT

«ՂԱՐԱԲԱՂ-ՏԵԼԵԿՈՄԸ» ՇԱՀԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԸ

Լեռնային Ղարաբաղի հեռահաղորդակցային օպերատոր «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը հաղթել է Հայաստանի կառավարության կողմից հայտարարված շարժական կապի ծառայություններ մատուցելու համար լիցենզիա տրամադրելու մասին մրցույթը: Այդ կապակցությամբ որոշակի հանձնարարականներ են տրվել տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարներին: Հիշեցնենք, որ ինչպես նախօրեին կայացած Հայաստանի կառավարության արտահերթ նիստի ավարտին հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կառավարությունը կզրկի հեռահաղորդակցային «ԱրմենՏել» ընկերությանը շարժական կապի բնագավառում ծառայություններ մատուցելու մենաշնորհից: