AM
17 Հուլիս 2012 - 12:07 AMT

Այսօր արդարադատության միջազգային օրն է

Հուլիսի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր:

Հենց այս օրը` 1998 թվականին ստորագրվել է Հռոմեական ստատուսը, որն ընկած է Հաագայի միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում: Դատարանը կոչված է քննել ծանրագույն հանցագործությունները, ինչպիսին են օրինակ ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն այն դեպքում, երբ ազգային իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Հռոմեական ստատուսին միացել են 114 երկրներ: