Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում հիպոթեքային շուկայի զարգացման հարցը: Նախագահը հատկապես շեշտել է համակարգի սոցիալական ուղղվածությունը, որը նրա խոսքով, հնարավոր է դարձնում բնակչության ավելի լայն խավերի բնակարանային պայմանների բարելավումը: Նշենք, որ բանավեճին մասնակցել են ֆինանսների եւ էկոնոմիկայի, արդարադատության նախարարները, Կենտրոնական բանկի եւ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահները, տնտեսական հարցերով նախագահի գլխավոր խորհրդականը:





