AM
4 Նոյեմբեր 2004 - 19:37 AMT

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորկան ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդել է Հայաստանի պետության ղեկավրի մամլո ծառայությունը, ուղերձում մասնավորապես ասվում է, որ նախագահը ակնկալում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդում առաջիկա չորս տարիների ընթացքում: