AM
17 Հուլիս 2012 - 14:35 AMT

Սփյուռքի նախարարություն են այցելել Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաները

ՀՀ սփյուռքի նախարարություն հուլիսի 17-ին այցելեցին Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաները` նույն վարժարանի ուսուցիչ Անի Օհանյանի ուղեկցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, վարժարանի սաները մասնակցում էին «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում երեխաները կիսվեցին Հայաստանում անցկացրած օրերի տպավորություններով: Նախարար Հ.Հակոբյանը անդրադաձավ «Սփյուռք» ամառային դպրոցին և հույս հայտնեց, որ Հորդանանի խմբի անդամները կմասնակցեն նաև այդ ծրագրին:

Նախարար Հ.Հակոբյանը վարժարանին նվիրեց արևմտահայերենի դասագրքեր, երեխաներին` հայրենասիրական երգերի ձայնասկավառակներ, իսկ Ա.Օհանյանը իրենց վարժարանի կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրեց Պետրա ժայռափոր քաղաքի քանդակ: